• Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք
  • Ռուսական Բաղնիք

Ռուսական Բաղնիք

Իսկական ռուսական բաղնիքի դարավոր ավանդույթները պահպանող միակ հաստատությունը Հայաստանում: Այցելեք «Ռուսական բաղնիք» ընտանիքով կամ ընկերների հետ և ազատվեք առօրյա հոգսերից, վերականգնեք ձեր ուժերն ու բարձր տրամադրությունը: 

Մի քանի ժամ անցկացնելով «Ռուսական բաղնիքում»` Դուք փափուկ գոլորշու ներքո կվայելեք կեչու և կաղնու տերեւափնջերի հաճելի մերսումը, հետո կսուզվեք սառը ջրավազանում` լիովին ազատվելով լարվածությունից և սթրեսից, իսկ առողջարար բուսական լոգանքները կամբողջացնեն Ձեր կազդուրիչ հանգիստը: 

«Ռուսական բաղնիքի» սիրտը փայտով տաքացվող իսկական ռուսական վառարանն է, ինչի շնորհիվ շոգեբաղնիքում ջերմաստիճանը պահպանվում է 60-80°C-ի սահմաններում: Շոգեբաղնիքի տաք քարերին ցողված ջրի կաթիլները ապահովում են գոլորշու և խոնավության կատարյալ ներդաշնակություն: Գոլորշու չափազանց մանր կաթիլները հեշտ և հաճելի են դարձնում շնչառությունը, ոչնչացնում մաշկի մանրէները, ազատում հոգնածությունից և նյարդային լարվածությունից:

 

Դուրս գալով շոգեբաղնիքից` Դուք կվերածնվեք ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով և Ձեզ կզգաք առնվազն 10 տարով երիտասարդացած: Այս է հուշում նաեւ հին ռուսական ասացվածքը` «Ռուսական բաղնիքում ցայվեցիր, վերստին ծնվեցիր»: 

Ռուսական բաղնիքում Ձեր օրը կատարյալ դարձնելու համար կարող եք տաք շոգեբաղնիքից հետո ընդմիջում վերցնել հատուկ սրահում և ջերմ ընկերական կամ ընտանեկան միջավայրում համտեսել ինքնաեռով պատրաստած հատուկ թեյերը և ռուսական խոհանոցի համադամ ուտեստները:

Հոգ չէ, եթե Դուք ռուսական բաղնիքի գիտակ չեք: Այստեղ Ձեր հանգիստն ու ժամանցը կկազմակերպեն Ուկրաինայից հրավիրված պրոֆեսիոնալ բանշիկները, ովքեր համոզված են, որ «Ռուսական բաղնիքը մարդկության լավագույն հայտնագործություններից մեկն է` մի վայր, որտեղ մարդիկ այցելում են կազդուրվելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու»: